Էլիոթ մականունով ծովախոզուկը անդամակցել է Նոր Զելանդիայի ոստիկանությանը ու օգնելու է ճանապարհներին արագության գերազանցման դեմ պայքարին ։ Այս մասին գրված է երկրի իրավապահ մարմինների Ֆեյսբուքյան էջում։

Գունդստաբլ Էլիոթը քաղաքացիներին հիշեցնում է, որ «դանդաղը նշանակում է անվտանգ»։ «Նկատի ունեցեք դա, երբ անցնում եք դպրոցների մոտով։ Հիշեք, որ երեխաներ են դուրս գալիս փողոց, զբոսնում, հեծանիվ վարում, ճանապարհ անցնում։ Նրանք էլ ինձ նման փոքր ու անկանխատեսելի են, դրա համար էլ զգույշ եղեք»,- նախազգուշացնում է կենդանին։

Հրապարակման մեջ նշված է, որ Էլիոթն ինքը նախընտրում է ամեն ինչ անել առանց շտապելու, չնայած կարող է ժամում մինչեւ ինը կիլոմետր արագություն բացել։ Ծովախոզուկը նաեւ կոչ է անում «միշտ կանաչեղեն ուտել»։