Ռուսաստանի ՊՆ-ն իր Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակել է առաջին կատվի լուսանկարը, որը մասնակցել է դեպի Սիրիայի ափեր ծովային արշավին։
Հրապարակմանը կից մեկնաբանություններում օգտատերերը բողոքել են, որ գերատեսչությունը չի հայտնել այդ հերոսական կատվի մականունը, ու առաջարկել են նրան Մատրոսկին անվանել։
Դեպի Սիրիայի ափեր Հյուսիսային նավատորմի ավիակիր խմբի հեռավոր նավագնացությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերի 15-ին, 2017-ի փետրվարի 8-ին նավերը վերադարձել են Սեւերոմորսկ, անցնելով մոտ 18 հազար ծովային մղոն։ Այդ գործողության շրջանակում «Պետրոս Մեծ» հրթիռային կրեյսերը, «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը, «Սեւերոմորսկ» մեծ հականավային նավը «Փոխծովակալ Կուրակովը» ու ապահովման նավերը առաջադրանքներ են կատարել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում։ ՌԴ ՊՆ-ից նշել են, որ ծովային ավիացիայի մարտական կիրառումով նման ծավալի արշավն աննախադեպ է ռուսական ՌԾՆ-ի պատմության մեջ։
.jpg)




























