ICE ճեպընթաց գնացքը դուրս է եկել գծերից Դորթմունդ քաղաքում, գլխավոր երկաթգծային կայարանի մոտ, հայտնել է Գերմանիայի դաշնային ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա։ Գնացքը Դյուսելդորֆից Բեռլին էր ուղեւորվում։ Փրկարարական ծառայությունը սկսել է տարհանել վերջին երեք վագոնների ուղեւորներին։ Գործողությանը մասնակցում է նաեւ ուղղաթիռ։

Դորթմունդի կայարանը այս պահի դրությամբ փակ է։