Թուրքիայի Տեկիրդագ քաղաքի շրջանում Մարմարյա ծովը նարնջագույն է ներկվել, մտահոգելով տեղի բնակիչներին, հայտնել է Daily Sabah-ը։

Քաղաքացիները կարծել են, որ ջրի գույնը փոխվել է ինչ-որ նավից քիմիկատների արտահոսքից կամ էլ կենցաղային թափոնների պատճառով։ Պրոֆեսոր Սեզգիներ Տունջերը հանգստացրել է Տեկիրդագի բնակիչներին՝ բացատրելով անոմալիան այդ տարածքում միկրոօրգանիզմների ավելացումով։

Պրոֆեսորը հայտնել է, որ ջուրը ներկվել է դրա մեջ ապրող Noctiluca scintillans պլանկտոնի պատճառով։ Այդ միաբջիջ օրգանիզմը, որը ձեւով նման է մեդուզային, պարունակում է գունավոր պիգմենտներ։ Գարնանային զարթոնքի ժամանակ այն արագ բազմանում է, փոխելով ջրի գույնը, որտեղ բնակվում է։

Թունջերը հավելել է, որ պլանկտոնը կարող է նաեւ ջուրը ներկել վարդագույն, շագանակագույն, կանաչ ու կարմիր, բայց շրջակա միջավայրին որեւէ վնաս չեն տալիս։