Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը ներողություն է խնդրել իր ընթերցողներից Հարի փոթերի մասին գրքերի պերսոնաժ Սեւերուս Սնեգի սպանության համար։

«Աս տարի ես ուզում եմ ներողություն խնդրել Սնեգի սպանության համար»,- գրել է Ռոուլինգը իր թվիթերում։

Գրողը սովորություն ունի մայիսի 2-ին՝ Վոլան դե Մորթի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ մոգական  ճակատամարտի տարեդարձին, ներողություն խնդրել ընթերցողներից։ 2016-ին նա ներողություն էր խնդրել, որ սպանել է Ռիմուս Լյուպինին, հրաշագործների դպրոցի պրոֆեսորին։

Սեվերուս Սնեգը Հոգվարթսի հրաշագործության դպրոցի տնօրենն էր։ Նա զոհվում է «Հարի Փոթերն ու Մահվան ընծաները» գրքում։ Նրա դերը գրքի էկրանավորման մեջ կատարել է բրիտանացի դերասան Ալան Ռիկմանը,որը մահացել է 2016-ին։