Ամերիկյան առասպելական Eagles ռոք խումբը դատի է տվել California մեքսիկական հյուրանոցին։ Խմբի կարծիքով մեքսիկական Բախա- Քալիֆորնիա- Սուր քաղաքում գտնվող այդ փոքր հյուրանոցը անհիմն ձեւով ինքն իրեն գովազդում է որպես այն նույն նշանավոր հյուրանոց, որի մասին 1976 թ․ գրվել է խմբի հանրահայտ Hotel California հիթը։
Իրականում մեքսիկական այդ հյուրանոցը, որը 1950-ին է բացվել , ի սկզբանե գործել է California անվանումով։ Հետագայում այն բազմիցս փոխել է անունն ու սեփականատերերին։ Իսկ նախկին անվանումը 2001-ին վերականգնել են դրա ներկայիս սեփականատերեր կանադացի ամուսիններ Ջոն ու Դեբբի Սթյուարթները։ Հենց նրանք են սկսել իրենց հյուրանոցը գովազդել՝ կապակցելով այն հանրահայտ երաժշտական ստեղծագործության անվանման հետ։
Eagles -ի երաժիշտները նախկինում պատմել են, որ իրենց երգ ը ոչ թե որոշակի հյուրանոցի, այլ ընդհանուր Ամերիկայի մասին է։
Խումբն իր դատական հայցով պահանջում է կանխել հեղինակային իրավունքների խախտումը ու փոխհատուցել վնասները։




























