Playboy ամսագրի՝ աշխարհով մեկ շրջագայող մոդել Ջեյլին Կուկը զայրացրել է նորզելանդական մաորի ցեղի ավագանուն, իր «Ինսթագրամում» հրապարակելով մի լուսանկար, որտեղ նա պատկերված է բնիկ նորզելանդացիների համար սրբազան Տարանակի սարի վրա՝ առանց հագուստի, հայտնում է BBC.–ն։

«Դա ամենաբարդ բանն էր, որ ես երբեւէ արել եմ»,-  այսպես էր աղջիկը իր 300 հազար բաժանորդներին նկարագրել սարի գագաթ բարձրանալու ընթացքում իր ունեցած զգացողությունները։

Տարանակիի գագաթ Կուկը բարձրացրել էր իր բոյֆրենդի հետ,  հենց նա է այդ սկանդալային լուսանկարի հեղինակն է , որը ավելի քան 10 հազար «լայք» է ստացել։

«Դա նույնն է, որ ինչ- որ մեկը Վատիկանում մտնի սուրբ Պետրոսի տաճար ու այնտեղ մերկ սելֆի անի»,- վրդովված գրել է տեղի մաորիների ներկայացուցիչ Դենիս Նգավարեն։

Տարանակի մարած հրաբուխը ունի 2518 մետր բարձրություն ու Նոր Զելանդիայի բրիտանական գաղութացման ընթացքում կրում էր Էգմոնտ անունը։

Նգավարեի խոսքով մաորիները դեմ չեն զբոսաշրջիկներին, բայց խնդրում են հարգել իրենց արժեքները։

«Մարդիկ ասում են, որ դա պարզապես ժայռ է, ինչպե՞ս կարելի է այն վիրավորել։ Բայց վերջին վրդովեցուցիչ դեպքը ցույց է տալիս, որ ոմանք պարզապես չգիտեն, թե ինչպես պահեն իրենց նման վայրում»,- հավելել է Դեննիսը։