ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ավտոմոբիլային աճուրդի ժամանակ ամենագնացը մխրճվել է այցելուների բազմության մեջ։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ երկու մարդ է զոհվել, մոտ 10-ը վիրավորում ստացել։ Ականատեսների խոսքով, մեքենան, որը վարում էր տարեց տղամարդը, կորցրել էր կառավարումը ու մխրճվել մարդկանց բազմության մեջ, որից հետո բախվել էր շենքի պատին։ Տեղի հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է վեց հոսպիտալացվածների մասին, որոնց մեծ մասը շատ ծանր վիճակում է։