Նոյեմբերի 19-ին, ժամը13:30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի 12 շենքի բակից բերման են ենթարկվել 1984 թ. ծնված ՎրեԺ Բ.-ին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ գիշերը, ժամը 04.00-ին, կոտրել է Գարեգին Նժդեհի փողոցի 24/1 հասցեում գտնվող մթերային խանութի ապակին և փորձել գողություն կատարել, սակայն նկատելով իրեն մոտեցող ավտոմեքենան` դիմել է փախուստի:
Վրեժ Բ.-ն խոստովանել է նաև, որ նույն օրը, ժամը 5-ին, գողություն կատարելու նպատակով կոտրել է Արշակունյաց պողոտայի 50/1 հասցեում գտնվող մթերային խանութի ապակին, սակայն ահազանգման համակարգը միանալուց հետո դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:





























