Նոյեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Սեբաստիայի փողոցի թիվ 141/1 շենքի մոտից բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1972 թ. ծնված Վաչագան Ս.-ին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ
անձնական զննությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Ցիկլադոլ» տեսակի հոգեմետ դեղահաբի փայլաթիթեղ` 21 դեղահաբով, և պոլիէթիլենային փաթեթ` անհայտ ծագման13 դեղահաբով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:





























