Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2017 թվականի մայիսի 7-ից Երեւանի Մանանդյան եւ Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ եւ այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: