ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մինչեւ սեպտեմբերի 30-ը դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքը, որը մինչ այդ ընդունվել էր Կոնգրեսի երկու պալատների կողմից։ Այս մասին կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Սարա Հակաբի-Սանդերսը, փոխանցւոմ է ՏԱՍՍ-ը։
Ընթացիկ ֆինանսական տարվա մնացած ժամանակահատվածի համար ընդհանուր բյուջեն կկազմի 1․1 տրիլիոն դոլար։ Պաշտպանական ծախսերի համար 598․5 մլրդ դոլար է հատկացվում, որից 15 մլրդը ՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժգնացմանը։ Էներգետիկ ոլորտին հատկացվելու է 38․8 մլրդ, իսկ ազգային անվտանգությանը՝ 49․3 մլրդ։ Պետդեպարտամենտի ֆինանսավորումը կկազմի 57․4 մլրդ։
Օրենսդիրները նաեւ աջակցել են որոշ սոցիալական ծրագրեր, օրինակ 100 մլն դոլար հատկացնելով օպիումային թմրամոլության դեմ պայքարին ու գրեթե 300 մլն դոլար՝ Պուերտո Ռիկոյի բնակիչներին աջակցելուն։ Անտառային հրդեհներից տուժած արեւմտյան նահանգներին որպես օգնություն նախատեսված է 407 մլն դոլար։ Ֆինանսավորվել է նաեւ հանքափորերի բժշկական ապահովագրությունը




























