Անհայտ հանցագործները գնդակոծել են Հարավային Սուդանի փոխնախագահ Թաբան Դենգա Գաիի ավտոշարասյունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործիչը չի տուժել, սակայն նրա երեք թիկնապահները վիրավորում են ստացել։

Անցած տարվա օգոստոսին անհաջող մահափորձ էր իրականացվել Հարավային Սուդանի նախկին փոխնախագահ Ռիեկ Մաշարի վրա, որից հետո նա փախել էր Կոնգոյի ժողովրդավարական հանրապետություն։