ԱՄՆ Նեւադա նահանգի ուսանող Քարթեր Ուիլքերսոնը Twitter-ում ռեթվիթների քանակով նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է Gazeta-ն։

Անվճար նագեթսների տարեկան պաշարի մասին նրա հաղորդագրությունը ավելի քան 3․4 մլն ռիթվիթ է հավաքել։

Դրանով իսկ նա գերազանցել է հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջերեներեսի սելֆիի ռեկորդը՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից։

Ապրիլի սկզբին Ուիլքերսոնը հարցրել է Wendy's ցանցից, թե քանի ռեթվիթ պետք  է ինքը հավաքի, որ ամբողջ տարին անվճար նագեթս ստանա։ Wendy's նշել է 18 մլն թիվը։ Նամակագրության սքրինշոթը վիրուսային է դարձել։

The Verge-ի փոխանցմամբ, ապրիլի 18-ին Ուիլքերսոնը մասնակցել է Էլեն Դեջեներեսի շոուին։

Մայիսի 9-ին, Wendy's հաստատել է, Ուիլքորսոնը կստանա իր անվճար նագեթսները, նաև ընկերությունը 100 հազար դոլար կհատկացնի բարեգործական նպատակների համար։