Շրի Լանկայում կին պարաշյուտիստը բախվել է էլեկտրական լարերին, գրում է բրիտանական Daily Mail թերթը։

Թռիչքի ուղղությունը փոխել նա չի հասցրել։ Ականատեսները տեսել ու լսել են ուժեղ բռնկում։

Դրանից հետո նրան հաջողվել է ազատվել։ Նա ընկել է գետնին, որտեղ միանգամից նրան մոտեցել են անցորդները, որպեսզի հիվանդանոց հասցնեն։

Պարաշյուտը մնացել է էլեկտրամատակարարման գծերի միջև։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Շրի Լանկայի զինված ուժերում։ Այդ նույն օրը, նույն մարզական ճամբարում, մեկ այլ պարաշյուտիստի են հոսպիլազիցրել՝ նա վայրէջք կատարելիս ոտքն է կոտրել։