Google ընկերությունը վճարել է 438 մլն ռուբլի տուգանքը, որը նշանակել էր Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը, փոխանցում է Meduza-ն։
ԴՀԾ-ը 2015-ի սեպտեմբերին վճռել էր, որ Google-ը չարաշահում է Android համակարգով սմարթֆոնների շուկայում իր գերակա դիրքը։ Google-ի դեմ բողոք էր ներկայացրել «Յանդեքս» ընկերությունը։
2016-ի օգոստոսին ԴՀԾ-ը սահմանել էր, որ Google-ը պետք է 438 մլն ռուբլի տուգանք վճարի՝ 2014-ին ռուսական շուկայում ընկերության շրջանառության 9 տոկոսը գումարած գնաճը։




























