Ֆիննական նեղուցի հատակին հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից պահպանված ամերիկյան ռմբակոծիչ, հայտնում է Yle-ն։ Օդանավը հայտնաբերել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունից առաջ նեղուցի հատակը հետազոտելիս։

Ռմբակոծիչը հայտնաբերվել է 100 մ խորության վրա։ Այն ունի 11 մետր երկարություն, թեւերի բացվածքը մոտ 18 մ է։ Օդանավը անվնաս է թվում, ինչը հազվադեպ երեւույթ է, սովորաբար ծովն ընկնելիս օդանավերը մանր կտորների են բաժանվում։

Հնագետները հանգել են այն եզրակացության, որ հայտնաբերվածը Douglas A-20 Havoc տեսակի ռմբակոծիչ է, որը պատերազմի տարիներին օգտագործում էին հակահիտլերյան կոալիցիայի բազմաթիվ երկրներ։