Վատիկանից ոչ հեռու հայտնվել է համբուրվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկերող գրաֆիթի։

Ֆրանցիսկոսը հրեշտակի տեսքով է պատկերված, իսկ Թրամփը՝ սատանայի։ Վատիկանը չի մեկնաբանել այդ նոր գրաֆիթին։

Հռոմի պապը մայիսի 24-ին պետք է ընդունի ԱՄՆ նախագահին։

Ֆրանցիսկոսն առաջին անգամ չէ դառնում փողոցային նկարիչների սյուժեների հերոսը։ Ֆրանցիսկոսին Սուպերմենի տեսքով պատկերող առաջին գրաֆիթին դեռ 2014-ին էր հայտնվել։ Այն ժամանակ Ֆրանցիսկոսը, մեկնաբանելով նկարը, խնդրել էր իրեն չհամեմատել ֆիլմի հերոսի հետ, բայց ընդհանուր առմամբ նրա արձագանքը բարեհաճ էր ու այդ գրաֆիթին մի քանի օր պահպանվել էր։ Իսկ ահա հոկտեմբերին Ֆրանցիսկոսին պատկերել էին շվեյցարացի գվարդիականի հետ «խաչ- զրո» խաղալիս, այդ գրաֆիթին անմիջապես ջնջվել էր Հռոմի իշխանությունների կարգադրությամբ, չնայած Վատիկանում դրան նույնպես բացասական չէին արձագանքել։