«Միլան» իտալական ֆուտբոլային ակումբի վաճառքը չինացի ներդրողներին տեղի է ունեցել իտալացի ձեռներեցների նկատմամբ անվստահության պատճառով, հայտնել է ակումբի նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին, հայտնում է RNS-ը։
«Շատ ձեռներեցներ իրենց ընկերությունները վաճառում են օտարերկրացիներին, քանի որ վստահություն առաջացնող իտալացի գնորդներ այլեւս չեն մնացել։ Նույնն էլ ինձ հետ է տեղի ունեցել»,- ասել է Բեռլուսկոնին ։
Օգոստոսին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի Fininvest ընկերությունը, որը «Միլան»-ի սեփականատերն էր, հաստատել է ակումբի բաժնետոմսերի 99․93 տոկոսը չինացի ներդրողների կոնսորցիումին վաճառելու մասին համաձայնագրի նախաստորագրումը։
Գործարքը իրականացվել է այս տարվա ապրիլին։ Հաշվի առնելով «Միլանի» 220 մլն եվրոյի պարտքը՝ գործարքը գնահատվում է 740 մլն եվրո։ Գործարքի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի օգոստոսի 5-ին։



























