Երկու 16-ամյա ամերիկացի դեռահասներ կրակել են իրենց ընկերուհու գլխին, քանի որ նրանց զայրացնում էին Snapchat-ում նրա սելֆիները, հայտնում է Independent-ը։
Քոլթեր Փիթերսոնն ու Ջեյզեն Դեկերը դժգոհ էին, որ իրենց ընկերուհին՝ Դեզերի Թերները, հաճախ էր նրանց ուղարկում հաղորդագրություննե, նաեւ իր սելֆիները։ Համատեղ զբոսանքներից մեկի ժամանակ դեռահասներից մեկը կրակել է 14-ամյա Դեզերիի վրա, իսկ հետո թողել նրան Սմիթֆիլդֆ քաղաքի մերձակայքում՝ մահանալու։ Բարեբախտաբար, աղջիկը ողջ էր մնացել ու հայտնաբերվել է ոստիկանների կողմից։ Հիմա Թերները մասնակի կաթված ունի ու տեսողական խնդիրներ։
Սպանության փորձի համար Փիթերսոնին ու Դեկերին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում։



























