Մեծ Բրիտանիայի առողջապահական ազգային համակարգի մի շարք օբյեկտներ ենթարկվել են կիբերհարձակման։ Sky News հեռուստատեսության տեղեկություններով՝  հիմա այդ փաստը հաստատել են համակարգի 16 կազմակերպություններ։

Բուժական հաստատությունների համակարգչային ցանցերի վրա հարձակումների հետեւանքով շատ հիվանդանոցներ, բացի շտապ օգնության բաժանմունքներից, դադարեցրել են հիվանդների ընդւոնելությունը։

NHS Digital կազմակերպությունը, որը պատասխանատու է Առողջապահության ազգային համակարգը կիբերհարձակումներից պաշտպանելու համար, հայտնել է, որ համակարգիչները արգելափակվել են Wanna Decryptor վիրուսի պատճառով։ Կա սպառնալիք, որ այդ վիրուսը կարող էր ախտահարել ոչ միայն հիվանդանոցների, պոլիկլինիկաների ու բժշկական հիմնադրամների այլեւ առողջապահության ոլորտի հետ չկապակցված կազմակերպությունների համակարգիչները։ Միաժամանակ կազմակերպությունը վստահեցնում է, որ չարագործները չեն կարողացել մուտք գործել հիվանդների անձնական տվյալներ։

Միջադեպի հետաքննությանը միացել է Կիբերանվտանգության ազգային կենտրոնն ու հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաքերները փրկագին են պահանջում բժշկական հաստատությունների համակարգչային ցանցերի աշխատանքը վերականգնելու համար։