«Ադամանդե խառնարան» ժամանցային կենտրոնի այցելուն կարողացել է ընդամենը 10 րոպեում գտնել 2․65 կարատանոց ադամանդ, հայտնում է UPI-ն։

25-ամյա Վիկտորիա Բրոդսկին որոշել էր այցելել այդ վայրը, երբ իմացել է, որ այնտեղ հաջողվել է գտնել ավելի քան յոթ կարատանոց թանկարժեք քար։ Նա եկել է «Ադամանդի խառնարան» իր ծննդյան օրը ու մի քանի րոպեից հանքի մուտքի մոտ նկատել է գունավոր ապակու կտոր հիշեցնող մի բան։

Կինը չէր էլ կասկածում, որ դա ադամանդ է, մինչեւ թանկարժեք քարերի նմուշները չի տեսել տեղի թանգարանում։ «Բրոդսկիի գտած քարը ամենագեղեցիկ շագանակագույն ադամանդներից է, որոնք ես տեսել եմ այստեղ»,- ասել է թանգարանի աշխատակից Վեյմոն Քոքսը։ Նրա խոսքով քարը տեսանելի արատներ չունի, հավասար կլոր ձեւ ունի ու բավականին խոշոր է։

Քոքսը այդ ադամանդը անվանել է Միքելանջելո՝ «Նինձյա կրիա» մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկի պատվին։