SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ցուցադրել է The Boring Company ընկերության մշակած արագընթաց թունելի փորձարկման տեսագրությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նման թունելով մեքենաները կկարողանան անցնել 200կմ/ժ արագությամբ։

«Ուշադրություն, այս տեսագրությունը կարող է սրտխառնոց կամ գլխապտույտ առաջացնել»,- գրել է Մասկը տեսագրությանը կից։

Իլոն Մասկի մտահղացմամբ, Վեսթվուդից մինչեւ Լոս Անջելես ճանապարհը 30-45 րոպեի փոխարեն կտեւի ընդամենը հինգ րոպե։

Ապրիլի վերջին Մասկը արդեն ցուցադրել է արագընթաց ստորգետնյա թունելների նախագիծը։ Այն իրենից ներկայացնում է թունելների 30 մակարդակով համակարգ, որոնցով 200կմ/ժ արագությամբ սլանում են հարթակներ՝ դրանց վրա տեղադրված մեքենաներով։