«Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շնորհիվ ոսկերչական արտադրանքը շատ ավելի հեշտ է Հայաստանից Ռուսաստան արտահանելը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Fancy ընկերության սեփականատեր ստամբուլահայ Արիս Դեմիրը, Yerevan Show ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ։

 Նա արտադրություն ունի նաեւ Ստամբուլում, բայց Հայաստանում ավելի շահավետ է նոր արտադրություն բացելը՝ Ռուսաստան արտահանելու համար։ Ձեռնարկությունում արդեն աշխատում է 50 մարդ։

«Մերիդիան» ազատ գոտին, որը գործում է ոսկերչական արդյունաբերության համար, մեր արտահանվող արտադրանքն ազատում է հարկերից։ Իսկ ռուսական շուկայում, չնայած վերջին բարդություններին, նորմալ է աշխատելը։ Այնպես որ մենք ուզում ենք մտածել ԵՏՄ մյուս երկրների հետ առեւտրի մասին»,- նկատել է նա։