Աթենք- Սալոնիկի Intercity ուղեւորատար գնացքը դուրս է եկել գծերից Սալոնիկիի մոտակայքում, կան վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Գնացքում, նախնական տվյալներով, մոտ 100 ուղեւոր կար։

Գծերից դուրս են եկել հինգ վագոն, ընդ որում գնացքը բախվել է բնակելի տան։

Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության բրիգադներ ու հրշեջ ծառայության ինը բրիգադ, որոնք օգնում են ուղեւորներին դուրս գալ վագոններից։ Վիրավորների քանակը դեռ չեն հայտնում։