Առնվազն 10 մարդ է վիրավորվել Հունաստանի Սալոնիկի քաղաքի մոտակայքում ուղեւորատար գնացքի՝ գծերից դուրս գալու հետեւանքով , հայտնում է Reuters-ը։
Գնացքը Աթենքից Սալոնիկի էր ուղեւորվում։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Գնացքի հինգ վագոնները դուրս էին եկել գծերից, իսկ գնացքը բախվել էր բնակելի տան։ Նախնական տվյալներով գնացքում մոտ 100 ուղեւոր կար։




























