Մայիսի 14-ին, ժամը 23:45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սկզբնամասում «Nissan» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Գյումրի 37-րդ կմ-ին «Nissan teana» մակնիշի 21 XV 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել, մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորները հոսպիտալացվել են Աշտարակի Բկ:

Կապ է հաստատվել Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ՝ 1992 թ. ծնված Գ. Հ.-ի, 1996 թ. ծնված Ա. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 1991 թ. ծնված Տ. Ե.-ի առողջական վիճակը՝ ծանր, եւ հոսպիտալացվել «ԱՐՄԵՆԻԱ» հանրապետական ԲԿ, ում առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարներն հոսանքազերծել են ավտոմեքենան, եւ փակել գազի բալոնի փականը: