Մայիսի 14-ին, ժամը 00:30-ին ահանզանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանթաշյան եւ Մանադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մանթաշյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում «BMW X5» մակնիշի 34 VF 860 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) բախվել է կայանված «Mercedes E430» մակնիշի 34 UC 814 պետհամարանիշի  (վարորդ՝ Է. Վ.) եւ «Nissan Teana» մակնիշի 35 GR 530 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Գ.) ավտոմեքենաներին, վերջինիս ուղեւորներ՝ Ռ. Մ.-ը եւ Ջ. Պ.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները Ռ. Մ.-ին եւ Ջ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: