Լիտվայի զինվորների ճաշացանկում ապխտած ձուկն ու չամիչը փոխարինել են համբուրգերներով ու լազանյայով։ Երկրում մեկ քառորդով ավելացրել են բանակայինների սննդի ծախսերը, հայտնել է «ՌԵՆ ՏՎ»-ն։

Պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսի խոսքով, ՆԱՏՕ-ի մյուս զինծառայողների համեմատ լիտվացի զինվորների հանդեպ մինչ այդ գոյություն ունեցող «խոհանոցային խտրականությունը» ապակայունացնող գործոնի դեր էր կատարում բանակում։

ՆԱՏՕ-ի այն զինծառայողներին, որոնք Լիտվա էին գործուղված,մինչ այդ սննդի համար օրական 8 եվրո էր հատկացվում, իսկ լիտվացի զինվորները սնվում էին 6 եվրոյով։
Սակայն մայիսից ֆինանսավորումը ավելացվել է 25 տոկոսով եւ լիտվացի զինվորների ճաշացանկը հիմա ավելի սննդարար է դարձել։