Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս պահի դրությամբ մշակել է քվաթերթիկների ավելի քան 63 տոկոսը։ Երեւանի ավագանու ընտրություններում մեծ առավելությամբ շարունակում է առատաջատար մնալ ՀՀԿ-ն, որի օգտին է քվեարկել ընտրողների 71․00 տոկոսը (154473) Երկրորդ տեղում է «Ելք» ընդդիմադիր դաշինքը՝ 21․1 տոկոսով (45914)։ «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը ստանում է ձայների 7․9 տոկոսը (17184)։