Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել Հարավային Կորեայի  նոր նախագահ Մուն Չժե Ինի թիկնապահին, ով, ըստ վերջինների, հոլիվուդյան դերասանի է նման, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին։

36-ամյա Չհվե Ենջեի լուսանկարները համացանցում մեծ հանրաճանաչություն են ձեռք բերել։ Շատերն են հիանում նրանով ու համեմատում «Թիկնապահը» ֆիլմի կերպարի հետ, որին մարմնավորել է Քեւին Քոսթները։ 

Որոշ օգտատերեր կասկածի տակ են առնում թիկնապահի տարիքը, քանի որ նա շատ երիտասարդ տեսք ունի։ Մյուսներն էլ պնդում են, թե դեմ չեն Հարավային Կորեայի նախագահի վրա կեղծ հարձակում գործել՝ նրա թիկնապահի հպումը զգալու համար։