Սկսնակ գրող Փեթ Հայնսը որոշել է Microsoft Paint ծրագրի օգնությամբ ինքնուրույն նկարազարդել իր առաջին վեպը՝ Camp Redblood And The Essential Revenge-ը։

«Ես Photoshop-ով կամ մյուս նմանատիպ ծրագրերով նկարել չեմ կարողանում, բայց փոխարենն արդեն 10 տարի է նկարում եմ Microsoft Paint-ով»,- ասում է Հայնսը։

Գրողը նկարազարդման աշխատանքներով զբաղվում էր գիշերային հերթապահությունների ժամանակ հիվանդանոցում, որտեղ աշխատում էր։

Շատ օգտատերեր չեն հավատում, որ Հայնսը օգտագործել է ամենահասարակ նկարչական ծրագիրը, դրա համար էլ գրողն իր էջում հրապարակել է պատկերների ստեղծման ամբողջ գործընթացը՝ քայլ առ քայլ։

Հայնսը պատմել է, որ իր առաջին գիրքը ուրվականներով ու հրեշներով բնակեցված ամառային ճամբարի մասին է։