Ծնելիության ու մահացության առկա մակարդակների պայմաններում Լատվիայի բնակչությունը կարող է վերանալ հարյուր տարի հետո։ Այս մաիսն հայտնել է ժողովրդագրագետ, Ռիգայի Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլմարդ Մեժսը, գրում է Latvijas Avize-ն։

«Յուրաքանչյուր հաջորդ սերնդի թվաքականը նվազում է նախորդի համեմատ։ Պետք չէ փորձագետ լինել հասկանալու համար, որ դա չի կարող հավերժ շարունակվել։ Վերջին հինգ տարիներին Լատվիան կորցրել է 92 հազար մարդ, բնակչության թվաքանակի մոտ 5 տոկոսը։ Հիմք ընդունելով այդ տվյալները՝ կարելի է կանխատեսել, որ մեզ մոտ 100 տարի է մնացել»,- ասել է փորձագետը։

Իլմար Մեժսը շեշտել է, որ այդ միտումը կարելի է փոխել։ «Եթե յուրաքանչյուր ընտանիքում լինի առնվազն երկու, բայց ցանկալի է երեք երեխա, ապա լատիշների թիվը անփոփոխ կմնա հարյուր տարի հետո»,- ասել է նա։

Մայիսի 6-ին նրա գործընկեր Պետերիս Զվսրինշը «ՄԿ- Լատվիա» պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ հանրապետությունը հայտնվել է երկրների առաջին տասնյակում՝ բնակչության նվազման տեմպերով։ Ըստ նրա երկիրը ամեն տարի կորցնում է բնակչության մեկ տոկոսը։

Ապրիլին Մեժսը տեսակետ էր հայտնել, որ հանրապետությունից արտագաղթած բնակիչների մեծ մասն այլեւս չի վերադառնա։

Լատվիայի բնակչությունը կազմում է մոտ 1․9 մլն մարդ։