Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի դուստրը դատապարտել է Ռամադանի ժամանակ զերեկային ժամերին սննդի ու ջրի օգտագործման արգելքը խախտելու համար ազատազրկումը, հայտնում է Independent-ը։
Պարբերականը գրում է, որ օրենքը գործում է Պակիստանում 1981-ից, իսկ նոր փոփոխությունները ավելի են խստացրել պատժամիջոցները՝ ընդհուպ մինչեւ երեք ամիս ազատազրկում։
Բախտավար Բհուտոն իր թվիթերյան էջում գրել է , որ «մարդիկ այդ անհեթեթ օրենքի պատճառով կմահանան ջերմային հարվածից»։
«Պակիստանում ոչ բոլորը կարող են քաղցած մնալ՝ մի՞թե մենք պատրաստվում ենք ջուր խմելու համար կալանավորել նաեւ դպրոցականներին, տարեց մարդկանց, հիվանդներին»,- գրել էր նա։
Բհուտոն նախկին նախագահ Ասիֆ ԱԼի Զարդարիի ու նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի ավագ դուստրն է։ Պակիստանի առաջին կին վարչապետ Բենազիր Բհուտոյին սպանել էին 2007-ի դեկտեմբերին Փենջաբում։





























