Հնդկաստանի Խարյանա նահանգում հանցագործները աղյուսներով հարվածել են իրենց կողմից բռնաբարված կնոջը, երբ նա սպառնացել է ոստիկանություն դիմել, գրում է The Independent-ը։

20-ամյա աղջիկը իր համագյուղացիների հետ մեքենայով ուղեւորվել էր հարեւան Ռոխտակ քաղաք։ Այնտեղ նա խմբակային բռնաբարության է ենթարկվել։ Իսկ երբ աղջիկն ասել է, որ ոստիկանություն կդիմի, նրա գանգը աղյուսով ջարդել են։ Աղջկա մարմինը հայտնաբերել են դաշտում մայիսի 11-ին։

Իրավապահները կալանավորել են երկու տղամարդու՝ սպանության ու բռնաբարության կասկածանքով։ Սպանվածի մայրը եւս վեց տղամարդու անուն է հայտնել , որոնք նրա կարծիքով կարող են հանցակիցներ լինեին։ Հիմա նրանք բոլորը հարցաքննվում են։ Ոստիկանությունը պարզել է, որ զոհված աղջկա ընտանիքը ժամանակին բողոք էր ներկայացրել կասկածյալներից մեկի դեմ, նրան մեղադրելով կնոջը ամուսնություն հարկադրելու մեջ, սակայն այն ժամանակ ամեն ինչ ավարտվել էր կողմերի հաշտեցումով։

Բռնաբարությունները շարունակում են մնալ Հնդկաստանի ամենաարդիական խնդիրներից մեկը։