Մոսկվայի հյուսիս- արեւմտյան մասում, «Տուշինո» կայարանում, էլեկտրական գնացքը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, որոնք ստացված վնասվածքներից տեղում մահացել են։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ժամը մոտ 21։00-ին էլեկտրական գնացքը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, որոնք անցնում էին երկաթգծով՝ չթույլատրված վայրում, Մոսկվայի «Տուշինո» կայարանի մոտ։ Երկուսն էլ ստացել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ողբերգական դեպքի հանգամանքները պարզվում են։





























