Բահամյան կղզիների ափերի մոտ օդանավի ենթադրյալ մնացորդներ հայտնաբերելուց հետո՝ ԱՄՆ առափնյա պահպանությունն սկսել է ուղեւորատար օդանավի որոնումները, հաղորդում է  CNN-ը:

Երկուշաբթի առավոտյան MU-2B օդանավը Պուերտո Ռիկոյից ուղեւորվել է դեպի Ֆլորիդա, ցերեկը, Էլյութերա կղզուց 60 կմ հեռավորության վրա, օդանավն անհետացել է ռադարներից:

Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավում նաեւ ԱՄՆ 4 քաղաքացիներ են եղել:

Ֆլորիդայի առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ հայտնաբերված մնացորդները, ամենայն հավանականությամբ, պատկանում են անհետացած օդանավին:

ԱՄՆ առափնյա ծառայությունը շարունակում է կենդանին մնացածների հայտնաբերման որոնումները: