ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (Հաղպատի խաչմերուկ) տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացնելու, մասնավորապես, ճանապարհը քարաբեկորներից մաքրելու համար նշված հատվածում երթևեկությունը մի քանի ժամով երկկողմանի կդադարեցվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 16-ին, ժամը 12:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին: Ճանապարհը փակ է 5-7 մ երկարությամբ, 6 մ լայնությամբ եւ 5-7 մ բարձրությամբ: