Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 16-ին, ժամը 22:37-ին տեղեկություն է ստացվել, որ Շենիկ-Վանանդ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում են անասնագոմ եւ վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել` 01:48-ին:
Մ-9 ավտոճանապարհի Շենիկ-Վանանդ հատվածի 12-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքը՝ 56 քմ, եւ վագոն-տնակը` 36 քմ (կենցաղային իրերով):





























