Երեւանում մայիսի 13-ին երեկոյան, նախնական տվյալներով, ինքնասպանության փորձ կատարած որդու եւ նրա կողմից դանակահարված հոր եւ որդու վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Որդու կողմից դանակահարված եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Գայանե Մաժինյանի վիճակը նույնպես կայունացել է:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ի երեկոյան Երեւանում, նախնական տվյալներով որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է իր ծնողներին, այնուհետեւ՝ նետվելով շենքի 6-րդ հարկից՝ ինքնասպանության փորձ կատարել: Գայանե Մաժինյանը եւ Սուրեն ու Վլադիմիր Կանջարյանները հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում են: