Լոնդոնում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով չորս մարդ է ձերբակալվել։

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Լոնդոնի ոստիկանության մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ չորս տղամարդ է ձերբակալվել։ Նրանցից ամենակրտսերը 18 տարեկան է, ամենաավագը՝ 27։ Չորսին էլ կասկածում են «ահաբեկչություն նախապատրաստելու եւ հրահրելու մեջ»։

Իրավապահների գործողությունները հետաքննության մասն են կազմում, որը վարում է ահաբեկչության դեմ պայքարի Լոնդոնի ոստիկանական բաժանմունքը՝ համագործակցելով բրիտանական հետախուզության՝ MI5-ի հետ։