Ադրբեջանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել հարկադրանքով ամուսնացած աղջիկը։ Bakipost.az-ի փոխանցմամբ, ողբերգությունը տեղի է ունեցել Բիլյասուվարի շրջանում։ Քենուլ Աբբասովային չորս ամիս առաջ ծնողները հարկադրաբար ամուսնացրել էին նրա զարմիկի հետ։ Այսօր երիտասարդ կինը կախվել է ամուսնու տան վերնահարկում։