Ազգային Ժողովի նորընտիր պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր՝ մայիսի 18-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ , թե «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ում է նկատի ունեցել, երբ հայտարարել է, թե հենց սկզբից տեղյակ է եղել մանդատներից հրաժարվելու դիմումների հետ կապված իրավիճակին եւ հետաքրքիր է իմանալ, թե «ով է բզբզում»: 

«Իրան հարցրու, ես շատ եմ իմանում, ես ընդհանրապես նման երեւույթներից տեղյակ էլ չեմ, թե բզբզվել են, թե բզեր են: Էդ իրենց գրծն ա»,-ասել է նա:

Ազգային Ժողովի 6-րդ գումարման նոր նստաշրջանում արդյոք պատրաստվում է ավելի ակտիվ գործունեություն ծավալել, Մանվել Գրիգորյանը պատասխանել է. «Եթե դուք ակտիվությունը պատկերացնում եք միայն բառերով, ուրեմն հարց մի տվեք: Եթե դուք իմ կենսագրությանը ծանոթ եք, ապա կիմանաք, որ ակտիվ եմ բոլոր տեղերում, եղա՞վ»: