Դեռեւս չեմ որոշել ծառայողական մեքենայի եւ թիկնազորի հարցը: Մայիսի 18-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արա Բաբլոյանը, ում Հանրապետական կուսակցությունն առաջադրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնում: «Պատկերացրեք, ես այդ մասին դեռեւս անգամ չեմ մտածել»,- ասաց Բաբլոյանը:

Նշենք, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի, ուստի խոսնակի ընտրությունները ձեւական բնույթ ունեն