Մենք միակ քաղաքական ուժն ենք, որը պահանջել է անվավեր ճանաչել ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը: Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքից պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ դաշինքն ընդունում է ընտրություններում գրանցած իր արդյունքը եւ պատրաստվում է աշխատել՝ ունենալով այնքան մանդատ, որքան ստացել է:

«Բայց փաստը մնում է փաստ. մենք խախտումներ ենք արձանագրել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դրանք հրապարակել է, մասնավորապես, ակտիվիտ Դանիել Իոնիսյանը (դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ զրույցների ձայնագրություններ - խմբ.): Այդ պատճառով մենք դիմել ենք ԿԸՀ-ին՝ ընտրություններին ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Մենք միակն ենք, ով արել է դա»,- նշեց Գորգիսյանը: