Թուրքիայի Անթալիա քաղաքում 49–ամյա Մուսթաֆա  Ալփերը ընկերուհու տուն այցի ժամանակ վիճել է նրա հետը եւ դինամիտով  պայթեցրել բնակարանը։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Անթալիայի շենքերից մեկի բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետ կապված հարեւանները պատմել են, որ Նուրջան Դեմիրօզի ընկերը պայթյունից առաջ այցելել էր նրան, սակայն հանդիպումը հարթ չէր անցել, որի ժամանակ տղամարդը բացականչել էր, որ կսպանի թե իրեն, թե ընկերուհուն, որից հետո պայթյունի ձայն է լսվել։

Ոստիկանությունը պարզել է, որ Մուսթաֆա Ալփերը ընկերուհու տուն այցի ժամանակ իր հետ դինամիտ էր տարել, որն էլ պայթեցրել էր վիճաբանության ժամանակ։ Պայթյունի հետեւանքով Մուսթաֆան ու ընկերուհին՝ Նուրջանը սպանվել են տեղում։