Ղազախստանում անհանգստանում են 220 մլն դոլարի ճակատագրի համար, որը ներդրվել է Ադրբեջանի սնանկացած Միջազգային բանկում։

Haqqin.az-ը, վկայակոչելով ղազախական լրատվամիջոցները, հաղորդում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Քայրաթ Աբդրախմանովը մտահոգված է 220 մլն դոլարի ճակատագրով, որը Ղազախստանի Միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամը (ՄԿԿՀ) ներդրել է Ադրբեջանի միջազգային բանկում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի միջազգային բանկը դիմում է ներկայացրել Նյու Յորքի դատարան՝ իր 3.3 մլրդ դոլարի չափով ատաքին պարտքի վերակառուցման կապակցությամբ: Ֆինանսական խնդիրների պատճառը նավթի գների անկումն է եւ դրան հաջորդած արժույթների փոխարժեքների տատանումները։ Եթե դատարանը դրական արձագանքի դիմումին, բանկը, օգտվելով ԱՄՆ համապատասխան օրենսդրության առավելություններից, կկարողանա խուսափել վարկատուների կողմից դատական հայցերից։

Բանկի կողմից վերակառուցման մասին հայտարարելուց հետո պարզվեց, որ Ղազախստանի Միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամը բանկում 220 մլն դոլար է ներդրել: Սա անհանգստացրել է Ղախազստանին, երկրի խորհրդարանի որոշ պատգամավորներ կոչ են արել պատժել կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարներին:

Ադրբեջանի Միջազգային բանկում, իրենց հերթին, հայտարարել են, որ անհանգստանալու հիմք չկա, բոլոր պարտքերը վերադարձվելու են: