Հայաստանում գույքահարկը պետք է վճարել ամբողջ ծավալով: Այս մասին մայիսի 18-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ թանկարժեք շենքերի (ինչպես, ի դեպ, նաեւ ցանկացած մյուսների) կադաստրային արժեքը տասնյակ անգամ շուկայականից ցածր լինի:
Այս կապակցությամբ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը առաջարկ ներկայացրեց կադաստրային արժեքը շուկայականին մոտեցնելու մասին: Բայց որպեսզի բիզնեսի հարկային պարտավորությունը չմեծացվի, անցումային շրջան է առաջարկվում՝ մեծացվող գույքահարկը հնարավոր կլինի 5 տարում դուրս գրել շահութահարկից:





























