«Հայաստանի էլեկտրական ցանցերը» արդեն արեւային պանելներով եւ ռեեւերսային հաշվիչներով 26 բաժանորդ ունի։ Այս մասին մայիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ ներկայացնելով 2016 թվականի աշխատանքի ամփոփումը։
Նրա խոսքով՝ նրանք բոլորը դեռ տնային բաժանորդներ են։ Սակայն ընկերություն ավելի ու ավելի շատ դիմումներ են ստացվում նման միացումների համար։ 2016 թվականի մայիսից մինչեւ150 ԿՎ հզորությամբ արեւային կայանների սեփականատերերը կարող են էլեկտրաէնեգիա ցանց մատակարարել առանց ԱԱՀ-ի։ Ցանցը նրանց դրա համար չի վճարում, սակայն էլեկտրականության համար նրանց մատակարորւմների չափով նրանցից գումար է գանձում։





























