Հայաստանի կառավարությունը ցանկանում է գույքի առաջադիմական հարկ սահմանել՝ Երեւանում եւ Սեւանա լճի շուրջ չգործող ակտիվների համար։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ 

Նրա խոսքով՝ աշխատող բիզնեսից հարկի առաջադիմական աճը կչեղարկվի, իսկ չգործող բիզնեսինը՝ կկուտակվի։ Նպատակն է այնպես անել, որ հանրապետության համար այդ կարեւոր վայրերում բիզնեսը հնարավորին չափ ակտիվ աշխատի կամ տեղը զիջի ավելի աշխույժներին։ «Միաժամանակ բիզնեսին պետք է նախազգուշացնել ու հարմարվելու ժամանակ տալ»,- հավելել է Կարապետյանը։